Anelik Bank

Փոխարժեք: թարմացված է առ: 23.05.2013

  • 413.00, 416.00
  • 13.00, 13.40
  • 529.00, 539.00


Պլաստիկ քարտ

Դուք ցանկանում եք Ձեր ֆինանսական միջոցները պահել ապահով տեղում` բանկում բացված հաշվի վրա, և միաժամանակ ցանկանում եք առանց Ձեր ֆինանսական միջոցները կանխիկացնելու կատարել վճարումներ, գնել ապրանք կամ ծառայություն, ինչպես նաև առանց բանկ այցելելու կանխիկացնել ձեր փողը ցանկացած պահի մոտակա բանկոմատից:

Դա հնարավոր է, եթե այն բանկից, որտեղ պահվում են Ձեր ֆինանսական միջոցները կամ փոխանցվում է Ձեր աշխատավարձը, Դուք վերցնեք վճարային քարտ:

Վճարային քարտի տեսակները և հնարավորությունները բազմաթիվ են և բազմազան: Այդ իսկ պատճառով վճարային քարտ վերցնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քարտեր են առկա հայկական շուկայում և որոնք են համապատասխանում Ձեր պահանջներին:
  Վճարային քարտը գործիք է, որը Ձեզ հնարավորություն է տալիս 

  • կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող
  • ստանալ կանխիկ միջոցներ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից
  • բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ
  • իրականացնել ինտերնետային առևտուր
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսաթել դրամական միջոցների կորստից, քանի որ Ձեր դրամական միջոցները գտնվում են բանկային հաշվի վրա: 
  • շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն

Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք քարտի վրա: Դա նախատեսված է Ձեր քարտը երրորդ անձանց կողմից օգտագործելուց զերծ պահելու համար:

Ձեր կողմից քարտերի գործածման ամբողջ ժամանակահատվածում քարտերը հանդիսանում են թողարկող բանկի սեփականությունը:

Որո՞նք են վճարային քարտի տեսակները 
Վճարային քարտի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարբերել վճարային քարտերը և իմանալ յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ վճարային քարտերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների`
 


Ըստ վճարային համակարգի 

ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչ
֊պես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտերը: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Հանդիպում են նաև բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր՝ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» և այլն: Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» համակարգերում և, ըստ էության, դրանց ենթատեսակն են և սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ:

Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակար
֊գերի պատկանող քարտեր, օրինակ` American Express: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված:

«ԱրՔա» քարտեր - ArCa քարտ

Արքա քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում:
Վերջիններս կարող են թողարկվել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կողմից:
 
Արքա քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից`

  • ՀՀ տարածքում կանխիկի ստացում բանկոմատներից, որոնց վրա փակցված է լինում ԱրՔա համակարգի նշանը
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերում (որոնք սպասարկում են «ԱրՔա» քարտեր) ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում: «ԱրՔա» քարտ սպասարկող առևտրի և սպասարկման կետերի մուտքի կամ դրամարկղի վրա փակցված է «ԱրՔա» քարտի նշանը
  • կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատների միջոցով
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերից ապրանքների, ծառայությունների ձեռքբերում ինտերնետով
  • վիրտուալ քարտի միջոցով, կոմունալ վճարումների իրականացում, քարտային հաշվի մնացորդի և քարտով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացում ինտերնետով
  • Ձեր քարտից մեկ ուրիշի ԱրՔա, ՄաստերՔարտ և Վիզա քարտերին (որոնք գտնվում են ԱրՔա վճարային համակարգում) քարտին գումարների փոխանցում և այլն
ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն ՀՀ դրամով: 
Արքա քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք այցելել www.arca.am կայքը:

«VISA» և «MASTERCARD» քարտեր

«VISA» քարտերը հանդիսանում են VISA միջազգային վճարային համակարգի քարտեր, իսկ «MASTERCARD» քարտերը հանդիսանում են «MASTERCARD» միջազգային վճարային համակարգի քարտեր: 
«VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով հնարավոր է գումար կանխիկացնել և վճարումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: 
Հայաստանի բանկերի մեծամասնությունը «VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռում:
ՀՀ տարածքում և արտասահմանում դուք կարող եք քարտերից օգտվել այն բանկոմատներից, առևտրի և սպասարկման կետերից, որոնք սպասարկում են դրանք: Այդպիսի բանկոմատների կողքին, առևտրի և սպասարկման կետերի մուտքին կամ դրամարկղի կողքին փակցված են «VISA» և «MASTERCARD» նշանները: 
«VISA» և «MASTERCARD» քարտերը լինում են դեբետային և կրեդիտային քարտեր: Դեբետային քարտերին վարկային գիծ կցելու դեպքում վերջիններս համարվում են հաշվարկային: